Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Որևէ մեկը չի կարող միանձնյա «ոչ» ասել, մե՛նք պետք է «ոչ» ասենք

Որևէ մեկը չի կարող միանձնյա «ոչ» ասել, մե՛նք պետք է «ոչ» ասենք
21.09.2025 | 14:41

34 տարի առաջ այս օրը՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, անկախության հանրաքվեով հայ ժողովուրդն «Այո» ասաց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն հռչակելուն։

Այդ հանրաքվեն հաստատումն էր Անկախության Հռչակագրի, որի համար հիմք հանդիսացավ Արցախյան Շարժումը։

Այսօր չկա Արցախը, կասկածի տակ է Անկախության Հռչակագիրը, ուրեմն ի՞նչ երաշխիք, որ կլինի Անկախ Հայաստան։ Հազարավոր նվիրյալներ պատերազմի դաշտում իրենց կյանքը զոհեցին հանուն անկախության, հանուն երկու հայկական պետությունների։ Խոնարհումս նրանց հիշատակին։

Անկախության տոնի նախօրյակին չորրորդ հանրապետության ազդարարումը երրորդի վախճանի մասին է նաև ազդարարում։

Այսօր համաժողովրդական հանրաքվեի օրն է, որտեղ ողջ ժողովուրդն է «Այո» քվեարկել և որևէ մեկը չի կարող միանձնյա «ոչ» ասել, մենք պետք է ՈՉ ասենք։

Շնորհավոր տոնդ, Անկախ Հայաստան։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4801

Մեկնաբանություններ